տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Հիմնային սննդակարգ. ինչ է սա

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Հիմնային սննդակարգ. ինչ է սա

561
0

8-696x387

Օրգանիզմում рН-ի մակարդակի հաշվեկշիռը պահպանելը մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր մարդու և, մասնավորապես, քաղցկեղով հիվանդների համար: Առողջության ընդհանուր վիճակը զգալիորեն կախված է դրանից, և առողջ մնալու համար պետք է օրգանիզմում պահպանել հիմնային միջավայրը: Մարդու մարմինն ամեն ինչ անում է թույլ հիմնային մակարդակը рH 7.35-ի վրա պահելու համար, սակայն վատ սնունդը և սթրեսը կարող են փոխել рH-ը թթվայինի, որտեղ հիվանդությունը կարող է զարգանալ:

Ցավոք, մեր օրերում բավական դժվար է մեր օրգանիզմում պահպանել հիմնային միջավայրը, որովհետև մենք ընդունում ենք անառողջ սնունդ` հարուստ քիմիական նյութերով և թույներով: Այս անառողջ մթերքները օրգանիզմում ստեղծում են թթվային միջավայր, և այսկերպ բարձրանում է քաղցկեղի և առողջական մյուս խնդիրների զարգացման ռիսկը:

Ուստի շատ կարևոր է հետևել առողջ, հիմնային սննդակարգի` մարմնում հաշվեկշիռը վերականգնելու, ապաքինումն արագացնելու և ձեր ինքնազգացողությանն աջակցելու համար:

Araratnews.am-ը ներկայացնում է խիստ կարևոր տեղեկատվություն, թե ինչպես վերականգնել օրգանիզմում рH-ի հաշվեկշիռը և պահպանել հիմնային միջավայր: Հիմնային սննդակարգը կօգնի ձեզ պայքարելու բորբոքման և այլ տարբեր հիվանդությունների դեմ:

№ 1: Ձեր հիմնային սննդակարգը պետք է հիմնված լինի օրգանիկ կանաչ տերևային բանջարեղենի, ծաղկակաղամբի և կաղամբի, բրոկոլիի, կանաչիների և համեմունքների, ընդեղենի, ընկուզեղենի, ոսպի, ոլոռի, սոխի և սխտորի, սնձանի (քիչ քանակությամբ բրինձ) վրա:
№ 2: Բացի այդ, կարող եք օգտագործել այնքան միրգ ու բանջարեղեն, որքան կամենաք, և 60-120 գ անյուղ միս, օրգանիկ թռչնամիս կամ մաքուր ձուկ շաբաթը մի քանի անգամ:

№ 3: Խուսափեք շաքարից, քանի որ քաղցկեղի բջիջները ավելի շատ են գլյուկոզ օգտագործում, քան առողջ բջիջները: Բացի այդ, շաքարը նվազեցնում է օրգանիզմում մագնեզիումի պարունակությունը և այսպիսով նպաստում քաղցկեղին:

«Բնական» շաքարները, ինչպիսիք են ագավան և մեղրը, նույնպես պետք է բացառել սննդի օրաբաժնից, փոխարենը կարող օգտագործել ոչ քաղցր խնձորի սոուս, թուզ, ծիրանաչիր և թարմ արքայախնձոր:

№ 4: Պրոֆեսոր Թ. Քոլին Քեմփբելլի անցկացրած վերջին հետազոտության ընթացքում պարզվել է, որ կաթնամթերքները քաղցկեղ առավել շատ առաջացնող մթերքներից են, քանի որ պարունակում են կազեինային սպիտակուց: Ուստի քաղցկեղի դեպքում պետք է խուսափել կաթնամթերքներից, քանի որ թթվի բարձր արտադրանքի պատճառով դրանք կարող են առաջացնել բորբոքում, ոսկորների առողջության վատացում և աջակցել քաղցկեղի բազմացմանը:

№ 5: Խուսափեք կպչուն հատիկեղենից, քանի որ սնձանը (սպիտակուցային նյութ) բորբոքում է առաջացնում: Չպետք է օգտագործել այնպիսի հացահատիկեղեն, ինչպիսիք են` աշորան, ամբողջահատիկ հացահատիկը, ցորենը, նաև մակարոնեղեն, հաց, ձավարեղեն, թխվածքաբլիթ, կարկանդակներ, կեքս, կրեկեր և այլ հացաբուլկեղեն:

Դրանք պետք է փոխարինել առանց սնձանի հատիկեղենով, ինչպիսիք են բրինձը, կորեկը, հնդկաձավարը և այլն: Բացի այդ, վերացրեք «առանց գլյուտենի» պատրաստված մթերքները, քանի որ դրանց ավելացված է շաքար կամ մշակված յուղեր: