տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Այս դիմակով ես փրկեցի մազերս անհաջող ներկելուց հետո

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Այս դիմակով ես փրկեցի մազերս անհաջող ներկելուց հետո

86
0

Ամեն օր մեր մազերը տուժում են շրջակա միջավայրի կործանարար ազդեցությունից: Ինչպես նաև մազերը ներկելը, վարսահարդարիչ օգտագործելը և մազերն ուղղելը օգուտ չեն տալիս:

Մազերի փայլը վերադարձնելուն և մազերն ամրացնելուն կօգնեն տնային դիմակները, սրանք իրոք հիանալի և գործուն այլընտրանք են:

Այսօր ձեզ ենք ներկայացնում խտացված վիտամինային ռումբ: Սա համապարփակ դիմակ է բոլոր տեսակի մազերի համար: Այն արագացնում է մազերի աճը, ամրացնում է այն և ակտիվացնում քնած մազային կոճղեզները:

Բաղադրիչները

  • 1 սրվակ վիտամին B6
  • 1 սրվակ վիտամին B12
  • 1 սրվակ վիտամին B1
  • 5 մլ հալվեի (алоэ) մզվածք
  • 1 ճաշի գդալ մազերի համար բալզամ

Պատրաստումը

Ավելացրեք դեղատնային բաղադրիչները բալզամին և խնամքով խառնեք:

Դիմակից մի փոքր մաս քսեք նախադաստակին, որպեսզի համոզվեք, որ ալերգիկ ռեակցիան բացակայում է:

Եթե 10 րոպեից այրոց չի եղել, և քսած տեղում կարմրություն չի առաջացել, կարող եք համարձակ դիմակը քսել մազերին: Եթե մազերը երկար են, բալզամի քանակը կարելի է ավելացնել:

Գործածումը

Դիմակը քսելուց առաջ 5 րոպե մազերը սանրեք խիտ խոզանակով: Նման մերսումն ուժեղացնում է արյան շրջանառությունը մաշկածածկույթում:

Լվացեք գլուխը սովորական շամպունով և մազերը չորացրեք սրբիչով: Դիմակը քսելուց առաջ մազերը շատ խոնավ չպետք է լինեն:

Քսեք դիմակը և հատուկ գլխարկ դրեք, եթե չունեք, ապա կարելի է գլուխը փաթաթել սննդի թաղանթով:

Գլուխը փաթաթեք սրբիչով և սպասեք 20-30 րոպե, որից հետո դիմակը պետք է լվանալ գոլ ջրով:

Մազերը միանգամից մի սանրեք, թողեք ինքնուրույն չորանան:

Դիմակը շատ լավ լվացվում է նրա բաղադրության մեջ մտնող բալզամի շնորհիվ:

Գործողությունը կարելի է հերթագայել բնական յուղեր և այլ բնական միջոցներ քսելու հետ, և ձեր մազերը երախտապարտ կլինեն հոյակապ գեղեցկությամբ:

Այս դիմակից կարելի է օգտվել կանոնավորապես, շաբաթական երկու անգամ` 1-2 ամսվա ընթացքում (կախված մազերի վնասվածության աստիճանից):

Կուրսը կարելի է կրկնել 3 ամսից: