Ականջի համար բամբակի ձողիկները շրջանառության մեջ են մտել ոչ այնքան վաղուց, նախկինում լուցկու հատիկի վրա փաթաթված բամբակը փոխարինում էր այդ միջոցին: Սակայն հիգիենայի պարագաների պահանջարկի ավելացման զուգահեռ մարքեթոլոգները ստեղծեցին հատուկ ձողիկներ, որոնք մինչ օրս հաջողությամբ վաճառվում են:
Հիմա այն մասին, թե արժի՞ արդյոք մաքրել ականջները և ինչպես դա ճիշտ անել: Հավատացնում ենք` դուք բավական կզարմանաք, եթե իմանաք, որ այն մարդը, ով միշտ օգտվում է բամբակի ձողիկներից, վնասում է իր առողջությանը:
Ինչպե՞ս ճիշտ մաքրել ականջները
Մենք հաճախ մոռանում ենք այդ մասին, սակայն մարդու օրգանիզմը կատարյալ համակարգ է, որը ստեղծված է որոշակի կանոններով: Օրգանիզմում ամեն ինչ ներդաշնակ է աշխատում, ամեն ինչ համաչափ, ամեն ինչ հենց այնպես չի ստեղծված: Միայն երբ մարդ սկսում է սխալ հոգ տանել այդ համակարգի մասին, սնում է իրեն ինչով պատահի և խնամքով չի հետևում իր մարմնին, սկսվում են հիվանդություններ և խնդիրներ:
Օտոլարինգոլոգները խորհուրդ են տալիս հրաժարվել ականջները ձողիկով մաքրելուց: Ծծումբը պաշտպանում է լսողության օրգանները կեղտից, փոշուց և մանրէներից, այն օժտված է հակամանրէային և խոնավացնող հատկություններով: Ականջախեցիում ծծումբի պակասը կարող է լինել ականջաբորբի (օտիտ) և այլ բորբոքային հիվանդությունների պատճառ:
Ականջը ծծումբից մաքրվում է բնական եղանակով, բնությունն ամեն ինչ նախատեսել է. ստորին ծնոտի` ծամելու շարժումների ընթացքում ծծումբը ականջախեցիից շարժվում է դեպի ելք: Հիգիենային հետևելու համար բավական է միայն լոգանք ընդունելիս ականջները խնամքով լվանալ:
Այս դեպքում բազմաթիվ ծնողներ կարող են հարց տալ. ինչպես մաքրել մանկան ականջները: Շատ կարևոր է ձողիկներով չմտնել ականջախեցիի խորքերը, ականջն ամբողջությամբ չմաքրել: Չարժի մանկան ականջները զրկել մանրէների դեմ բնական խոչընդոտից, սա կարողէ վնասել նրա առողջությանը: Փոքրիկի ականջները մաքրում են նուրբ և պտտաձև շարժումներով` ստերիլ բուսայուղի մեջ թաթախված հատուկ ձողիկներով, ընդ որում, մաքրում են միայն ականջախեցին և ականջի մուտքի երևացող մասը:
Հանրահայտ փաստ է. ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս ականջի ծծումբը քսել հերպեսի ժամանակ վերքերին, այդ դեպքում դրանք արագ լավանում են: Եվ դա` ականջի ծծումբի ուժեղ հակամանրէային ազդեցության շնորհիվ: