Ստոմատիտը (բերանաբորբը) բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարում է, որն արտահայտվում է լեզվի վրա, այտերին, լնդերին ցավոտ խոցիկների տեսքով: Այս հիվանդությանը մարդ կարող է բախվել ցանկացած տարիքում, և դրա պատճառները կարող են խիստ տարբեր լինել` լորձաթաղանթի սովորական վնասվածքից և հիգիենային չհետևելուց մինչև պորտաբույծներին թաքնված իմունային ռեակցիաներ:
Ինչպես արագ բուժել ստոմատիտը
Նրանք, ովքեր արդեն բախվել են այս հիվանդությանը, գիտեն, որ, որպես կանոն, խոցերի առաջացման պահից մինչև ցավոտության առավելագույն աստիճանը պետք է որոշակի ժամանակահատված անցնի: Այս փաստով պայմանավորված` ստոմատիտի ժամանակին բուժումը որոշ չափով ուշացնում են:
Այդ իսկ պատճառով բերանի խոռոչում փոքրիկ սպիտակ խոց հայտնվելուն պես օգտվեք ներկայացված այս միջոցից` խնդրից արագ ձերբազատվելու համար: Հատկապես ծնողները պետք է շատ ուշադիր լինեն, քանի որ երեխաների մոտ ստոմատիտը հաճախադեպ երևույթ է:
Բաղադրիչները
1 թեյի գդալ աղ
300 մլ եռացրած ջուր
¼ կիտրոն
Պատրաստումը
Աղը լուծեք 200 մլ ջրի մեջ: Օրվա ընթացքում ողողեք բերանը այս լուծույթով:
Երեկոյան մնացած 100 միլիլիտրի մեջ մզեք կիտրոնի հյութը և խմեք: Անշուշտ, առանց շաքարի:
Դուք կզարմանաք` առավոտյան բերանում հիվանդության որևէ նշան չհայտնաբերելով: Արդյունքն ամրապնդելու համար բերանի խոռոչը դարձյալ ողողեք աղի լուծույթով: