Երիկամները մարդու օրգանիզմի կենսական կարևոր օրգաններից են, գտնվում են կրծքավանդակի տակ և պատասխանում են համակարգի թունազերծման և մաքրելու համար` ամեն օր ֆիլտրելով 10-150 լ արյուն:
Նրանք հեռացնում են օրգանիզմից մնացորդների և հեղուկի ավելորդ քանակությունը, օգնում ոսկորների առողջությանը, հավասարակշռում էլեկտրոլիտները, կայունացնում զարկերակային ճնշումը, ինչպես նաև ավելացնում են արյան կարմիր գնդիկների քանակությունը:
Ահա թե ինչու կարևոր է ճանաչել երիկամների հետ կապված ախտանշանները և այդկերպ կանխել լուրջ խնդիրները:
Մեզի փոփոխություններ
Մեզի առավել տարածված և վաղ ախտանշաններից են`
. փրփրոտ մեզ
. մուգ գույնի մեզ, հազվադեպ և քիչ քանակությամբ միզում
. հաճախակի միզում գիշերային ժամերին
. միզելու հետ կապված խնդիրներ
. գունազուրկ, հաճախակի և առատ միզում
Այտուցներ
Երիկամների թուլացած ֆունկցիայի դեպքում օրգանիզմի համար դժվար է վերացնել հեղուկի ավելցուկը, ինչը կարող է բերել դեմքի, վերջույթների և հոդերի այտուցվածության:
Հևոց
Այս ախտանիշը հաճախ կարող է կապված լինել երիկամների վնասվածքի հետ: Թոքերում կուտակված տոքսինների պատճառով արյան կարմիր գնդիկների քիչ քանակությունը նվազեցնում է օրգանիզմում թթվածնի քանակությունը:
Մաշկի ցան
Երիկամային անբավարարությունը կարող է հանգեցնել մնացորդների կուտակմանը և, այսկերպ, առաջացնել քոր և մաշկի ցան: Քանի որ մնացորդները կուտակվում են արյան մեջ, մաշկը գրգռված և չոր տեսք ունի:
Բերանում մետաղի համ
Արյան մեջ մնացորդների կուտակումը փոխում է մթերքների համը և բերանից տհաճ հոտի: Վատ ախորժակը և որոշ սննդամթերքի լուրջ փոփոխությունները վկայում են երիկամների վնասվածքի մասին:
Ուշադրության վատ կենտրոնացում և գլխապտույտ
Երիկամային անբավարարության, ինչպես նաև ծանր սակավարյունության պատճառով դեպի ուղեղ թթվածնի հոսքը վատանում է, որն էլ դառնում է հիշողության հետ կապված խնդիրների, ուշադրության վատ կենտրոնացման, գլխապտույտի պատճառ:
Ցավ
Երիկամների հատվածում զգացվող ցավը ցույց է տալիս երիկամներում քարեր կամ միզուղիների ինֆեկցիա:
Հոգնածություն
Առողջ երիկամներն արտադրում են EPO հորմոն (էրիտրոպոետին), որն ավելացնում է արյան կարմիր գնդիկների քանակությունը, որոնք բերում են անհրաժեշտ թթվածինը: Եթե արյան կարմիր գնդիկների քանակությունը նվազում է, դա հանգեցնում է հոգնածության:
Հետևաբար, պետք է ընդունել առողջ սնունդ, հակաօքսիդանտների բարձր պարունակությամբ` երիկամների ֆունկցիային օգնելու և այդկերպ սեփական առողջության մասին հոգ տանելու համար: