տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Ինչն է բերանից վատ հոտ գալու պատճառը

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Ինչն է բերանից վատ հոտ գալու պատճառը

1319
0

2

Շատերի մոտ, անկախ բերանի խոռոչի հիգիենային հետեւելուց, առկա է բերանի տհաճ հոտը։ Դրա պատճառը կարող է լինել խցանումը, ինչն առաջանում է  կոկորդի եւ նշիկների բորբոքային պրոցեսներից հետո։ Դրանք շատ անդուր հոտով դեղնասպիտակավուն կետիկներ են։

Դրանցից ձերբազատվելու համար կան մի քանի միջոցներ.

Ողողում՝ սոդայով.

200մլ գոլ ջրում (նախապես եռացված) լուծել 0,5թ. գդալ սոդա, 0,5թ. գդալ սոդա աղ եւ 2-3 կաթիլ յոդ։ Այս լուծույթով օրվա ընթացքում մի քանի անգամ պետք է ողողել կոկորդը՝ գլուխը հնարավորինս ետ պահած։

Ողողում՝ օղիով.

Սա նույնպես արդյունավետ միջոց է։ Սակայն պրոցեդուրայից հետո ավելի լավ է չնստել ղեկի մոտ։

Ողողում՝ խոտաբույսերով.

Հավասար բաժիններով խառնել երիցուկի (ромашка) չոր ծաղիկները, եղեսպակը (шалфей) եւ հազարաթերթիկը։ Խառնուրդից վերցնել 2 ճաշի գդալ, վրան ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թողնել սենյակում, մինչեւ ջուրը սառչի։