տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Խուրմայի օգուտի մասին

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Խուրմայի օգուտի մասին

176
0

thumb3

Աշնան գալու համար ուրախանալու պատճառներից մեկն էլ շուկայում քաղցր և օգտակար խուրմայի հայտնվելն է: Խուրմայի պարունակած վիտամինային-հանքային նյութերի համալիրը բաղադրությամբ ավելի լայն է, քան խնձորինը: Եվ սա միակ պատճառը չէ այն ավելի հաճախ օգտագործելու:

  1. Նիհարելու համար
    Խուրման պարունակում է մեծ քանակությամբ սննդարար բջջանյութ, ուստի լավ հագեցնում է: Դրա հետ մեկտեղ, այս պտուղը ցածրկալորիական է, թեև պարունակում է մեծ քանակությամբ շաքար:
  2. Հիպերտոնիայի կանխարգելում և բուժում
    Արյան բարձր ճնշման ժամանակ խորհուրդ է տրվում օրական ուտել 2-3 խուրմայի չիր:
  3. Աղիների աշխատանքը կանոնավորելու համար
    Խուրման պարունակում է մեծ քանակությամբ պեկտին և սննդային թելիկներ, որոնք օգնում են խթանելու աղիների աշխատանքը, դուրս են բերում սննդի մնացորդները` այդպիսով մաքրելով օրգանիզմը տոքսիններից:
  4. Նյարդային համակարգի ամրապնդում
    Նրանց, ում տանջում է անքնությունը կամ նևրոզները, խորհուրդ է տրվում օգտագործել թե՛ թարմ խուրմա և թե՛ չիր: Օրական երկու խուրման օգնում է թեթև տանել տհաճությունները և սթրեսները:
  5. Սրտի աշխատանքի կանոնավորման համար
    Դրանք անգին աղբյուր են  А, Р, С վիտամինների, կալիումի, մագնեզիումի և երկաթի, որոնք անհրաժեշտ են սրտի անբավարարության, ինչպես նաև սակավարյունության ժամանակ: Այս հիվանդությունների կանխարգելման և օրգանիզմի հյուծման ժամանակ խորհուրդ է տրվում օրական 1-2 խուրմա ուտել կամ խմել 100 մլ թարմ հյութ:
  6. Շնչառության օրգանների համար
    Բետա-կարոտինը և А վիտամինը ամրացնում են թոքերի պատերը, աջակցում նրանց ֆունկցիային: Խուրման խորհուրդ է տրվում հատկապես ծխողներին:
  7. Հակաբեկտերիալ ազդեցություն
    Խուրման դիմակայում է ստաֆիլոկոկերի, խոտային և աղիքային ցուցիկի հարուցած հիվանդություններին, պայքարում մրսածության դեմ: Խուրմայի հյութի թրջոցով բուժում են վերքեր, այրվածքներ և բորբոքումներ: Հավկիթի դեղնուցը խառնեք խուրմայի միջուկի հետ և կստացվի պզուկների դեմ հիանալի դիմակ:

Խուրման հակացուցված է ստամոքսի հիվանդություններով, հատկապես վիրաբուժական միջամտություններ ունեցած, ինչպես նաև շաքարային դիաբետով տառապող մարդկանց` գլյուկոզի մեծ պարունակության համար: Փոքրիկների մոտ խուրման կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա և դիաթեզ: