տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ինչպես ճիշտ պատրաստել հիմնային ջուր

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ինչպես ճիշտ պատրաստել հիմնային ջուր

1078
0

499037504a8a542bb7ef97f085433fea-696x463

Հայտնի է, որ հիմնային ջուրը օգնում է օրգանիզմին ավելի ինտենսիվ ազատվել թույներից, դանդաղեցնում է ծերացման պրոցեսը, կարգավորում է рН մակարդակը և քաղցկեղի ու քրոնիկական հիվանդությունների կանխարգելման հիանալի միջոց է:

Հիմնային ջուրը խոնավացնում է մեր բջիջները և լավացնում մեր ընդհանուր առողջական վիճակը: Հայտնի է, որ քաղցկեղի բջիջները չեն կարող ապրել մարմնի հիմնային միջավայրում:

Այս բուժիչ ջուրը լավացնում է մարսողությունը և պաշտպանում մեզ միգրենից, գլխացավից և հոդացավերից:

Հիմնային ջուրը բերում է ամբողջ համակարգի համար հիանալի հիդրատացիայի` այդկերպ լավացնելով ընդհանուր առողջական վիճակը և վերացնելով բորբոքումը, ախտածին բակտերիաները և վիրուսները:

Այն խիստ կարևոր է ուղեղի ակտիվ աշխատանքի համար, քանի որ հիմնականում կազմված է ջրից:

Ժամանակակից սնունդը ներառում է մեծ քանակությամբ շաքար, կոֆեին, մշակման բարձր աստիճանով մթերքներ և ալկոհոլ, ինչը հանգեցնում է մարդու մարմնի օքսիդացման: Սա թուլացնում է իմունային համակարգը, առաջացնում քրոնիկական գլխացավեր և հոգնածություն, ինչպես նաև մարսողության խնդիրներ և ոչ միայն:

Բաղադրիչները

1 կիտրոն կամ լայմ

2 լ զտված ջուր

1 թեյի գդալ հիմալայան աղ

Պատրաստումը

Ապակե բանկայի մեջ ջուր լցրեք և ավելացրեք կիտրոնի կտորներ` կեղևով: Ապա ավելացրեք հիմալայան աղը: Ապա բանկան փակեք և թողեք գիշերը մնա սենյակային ջերմաստիճանում:

Հաջորդ առավոտյան խորհուրդ է տրվում 200 մլ հիմնային ջուր խմել անոթի վճակում: Աստիճանաբար ավելացրեք առավոտյան հիմնային ջրի ծավալը մինչև 500-600 մլ: Ջուրը միանգամից մի խմեք, այլ խմեք 5-10 րոպե ընդմիջումով: Մնացած ջուրը կարող եք օգտագործել օրվա ընթացքում սովորական ջրի փոխարեն:

Այս ջուրը ձեր օրգանիզմում կստեղծի pH-ի իդեալական բալանս, որը շատ արագ կարտահայտվի ձեր առողջության վրա: