տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Քսուք՝ վերքերի արագ բուժան եւ սպիացման համար

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Քսուք՝ վերքերի արագ բուժան եւ սպիացման համար

222
0

1

 

Բաղադրիչներ

1/4  բաժակ ձիթապտղի յուղ

2/3  բաժակ չոր տերեւներ (Կալենդուլայի ծաղիկներ, եզան լեզու, դաշտարմատ (зверобой),  քարխոտ (окопник), դեղին արմատ)

2-4 ճաշի գդալ մերամոմ

1 ճաշի գդալ ծորուն մեղր

½ թեյի գդալ հեղուկ վիտամին E

5-6 կաթիլ եթերային յուղ (ըստ ցանկության)

 

2

Պատրաստման եղանակը

Տաքացնել յուղը 40-50 աստիճան եւ աստիճանաբար ավելացնել մանրացրած դեղաբույսերը, խառնել, ամուր փակել տարան կափարիչով եւ թողնել եփվի ջրային գոլորշու վրա։ Եփել 3 ժամ, ամեն մի 20 րոպեն մեկ խառուրդը պետք է թափահարել։

Նույնը կրկնել երեք օր շարունակ, ինչից հետո ձիթապտղի յուղը քամել։

Շատ մարմանդ կրակի վրա տաքացնել մերամոմը, ավելացնել դեղաբույսերով հարստացված ձիթապտղի յուղը, խառնել, ապա ավելացնել մեղրը, վիտամին Е-ն, եթերային յուղերը։ Այնուհետեւ լավ խառնել զանգվածը մինչեւ համասեռ դառնալը։

 

Քսուքը դատարկել ապակե այնպիսի տարայի մեջ, որը հնարավոր է ամուր փակել, ապա դնել սառնարանում։ Այն կարելի է պահել շուրջ 2 տարի։

 

Այս հրաշք-քսուքն անփոխարինելի դարման է ցանկացած վերքի եւ վնասվածքների համար։