Մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որն ուղեկցվում է ցանով ու թեփոտությամբ: Սա ամենատարածված մաշկային հիվանդությունն է. դրանով տառապում է երկրագնդի ամբողջ բնակչության շուրջ 4%-ը:
Հիվանդության առաջին արտահայտությունները կարող են ի հայտ գալ թե 4 ամսական երեխայի և թե զառամյալ ծերունու մոտ, սակայն առավել հաճախ փսորիազով հիվանդանում են 21-42 տարեկանները: Վիճակագրություն կա, որի համաձայն, որքան վաղ տարիքում է այն ի հայտ եկել, այնքան ընթացքը ծանր է լինում ու ավելի հաճախակի է կրկնվում: Իսկ տարեց հասակում փսորիազը միահյուսվում է ծերացող օրգանիզմի մյուս հիվանդությունների հետ, ինչպիսիք են` արյան բարձր ճնշումը, աթերոսկլերոզը, լյարդի ցիրոզը, նևրոզները ևն, որոնք, իրենց հերթին նպաստում են թեփատու որքինի զարգացմանը: Մինչ օրս փսորիազի առաջացման պատճառները լրիվ ուսումնասիրված չեն ու դրա համար էլ այն մարդկության ամենահանելուկային հիվանդություններից մեկն է համարվում:
Հիվանդությունը կարող է առաջանալ երբ ասես ու ինչից ասես։ Այն կարելի է բուժել անընդհատ, սակայն այդպես էլ լրիվ առողջացման չհասնել և հակառակը։ Երբեմն հիվանդությունն անցնում է ինքն իրեն` առանց հատուկ բուժման:
Ինչպես նշվեց, փսորիազը քրոնիկ բնույթ ունի:Բուժումը սկզբնական շրջանում ենթադրում է խնայող դեղորայքի ու մեթոդների կիրառում, իսկ հետագայում` հիվանդության զարգացմանը համապատասխան, հնարավոր է փոփոխություն լինի բուժման մեթոդներում, ու այլ միջոցներ ձեռնարկվեն: Բուժման նպատակը դրական արդյունք ստանալն է, որպեսզի մաշկային ցանն անհետանա ու հնարավորինս երկարաձգվի դադարի, հանգստի վիճակը:
Հիվանդության բուժումն անհատական մոտեցում է պահանջում` հիվանդության զարգացման ու կրկնության օրինաչափության հաշվառմամբ:
Այս դեպքում հիվանդության պատմությունն օգնում է բժշկին՝ ի հայտ բերելու օրինաչափությունը, կրկնությունը` կապված այս կամ այն գրգռող գործոնի հետ.վարակ, տարվա եղանակ, նյարդային գերլարում ու այլ պատճառներ:
Բացի դեղամիջոցներից, կարելի է նաեւ օգտագործել տնային պայմաններում պատրաստված հետեւյալ քսուկը.
Բաղադրատոմս.
2 ճաշի գդալ կուպրը խառնել նույն քանակությամբ գերչակի յուղի հետ, ավելացնել 3 գդալ մեղր եւ 1 ձվի սպիտակուց, քսել ախտահարված մաշկին ամեն օր՝ օրը մեկ անգամ