Միջողնային սկավառակների կարծրացում: Պարանոցային օստեոխոնդրոզը կազմափոխական (դեգեներատիվ) գործընթաց է. այն միջողնային սկավառակների գործառույթի խանգարումն է, որը հանգեցնում է ողների իջեցման/նստեցման:
Պարանոցային օստեոխոնդրոզի դեպքում դիտվում են գլխացավեր։
Օստեոխոնդրոզի բուժումը
Գոյություն ունեն դեղպատրաստուկներ, խոնդոպրոտեկտորներ, որոնք թույլ են տալիս լավացնել կռճիկային հյուսվածքի սնուցումը: Դրանց են դասվում խանդրալոնն ու աֆլուտոպը, որոնք ներկայումս լայնորեն կիրառվում են և բավական մատչելի են: Օստեոխոնդրոզի 2-րդ փուլի առկայության դեպքում դրանք կարելի է օգտագործել տարին մեկ անգամ, կուրսը 10-20 ներարկում է:
Հարկ է հետևել, որպեսզի գլուխը երկար ժամանակ թեք դիրքում չմնա և յուրաքանչյուր 40 րոպեն մեկ այն պետք է նորմալ վիճակի վերադարձնել:
Կարելի է պարանոցի մկանների ինքնամերսում կատարել, ներքևից շրջանաձև շարժումներով բարձրանալով դեպի գլուխը: Դա կօգնի հանել ողների և միջողնային սկավառակների լարվածությունը: Գլխով շրջանաձև շարժումներ կատարել չի կարելի:
Մերսում՝ աղով եւ ձեթով
Պահանջվում է չզտված ձեթ (հոտով) ու կերակրի աղ ( կամ ծովաղ): 10ճ.գդալ աղը խառնել 20 ճ.գդալ ձեթի հետ ու տրորել այնքան, որ գնդեր չմնան: Օրեր անց այդ խառնուրդն ամբողջովին կսպիտակի: Պետք է կիրառել ամեն օր, տրորելով ողնաշարի այն հատվածը, որտեղ ցավ կա: Սկզբում պետք է մերսել 2-3 րոպե` ամեն օր երկարացնելով մերսման ժամանակը 2-3 րոպեով, հասցնելով մինչև 20 րոպեի: Մերսումից հետո պարանոցը մաքրել տաք խոնավ կտորե լաթով: 8-10 պրոցեդուրայից հետո վիճակի զգալի փոփոխություն կլինի, բացի այդ` տեսողության բարելավում կնկատվի: Հնարավոր է մաշկն այդ ընթացքում մի թեթև բորբոքվի, ինչը սակայն պրոցեդուրան ավարտելուց հետո արագ վերականգնվում է: