Միզաքարային հիվանդությունը օրգանիզմում նյութերի փոխանակության գործընթացի խախտման արդյունք է։
Հիվանդության նախնական փուլում մեզի մեջ մեծանում է աղերի պարունակությունը, որոնք ժամանակի ընթացքում երիկամներում ծառայում են որպես «շինանյութ»` միզածորանում եւ միզապարկում առաջացող ավազի եւ քարերի համար։ Քարերը լինում են տարբեր չափերի՝ հարթ կամ մարջանակերպ մակերեսով։ Քանի դեռ քարը գտնվում է կազմավորման փուլում, այն զգացնել չի տալիս իր գոյության մասին։ Երիկամներում, մեջքի հատվածում եւ որովայնի կողային մասերում առաջացող սուր ցավերը ազդարարում են այն մասին, որ քարերը սկսել են շարժվել։
Երկամներում քարեր ունեցող հիվանդներին խորհուրդ է տրվում պահպանել հատուկ դիետա:
Առաջին հերթին սննդակարգից պետք է բացառել այնպիսի սննդամթերքներ, որոնք բարձրացնում են միզաթթվի մակարդակը և խորացնում են ստեղծված խնդիրը:
Պետք է հրաժարվել հետևյալ մթերքներից՝ սպանախ, թրթնջուկ, շոկոլադ, կակաո, սուրճ, սև թեյ, լոբի, միս, արգանակ, թուզ, ապխտած մսամթերք, սունկ: Ինչպես նաև կարևոր է հետևել հեղուկ ընդունելու ռեժիմի և կտրուկ սահմանափակել աղի օգտագործումը:
Քարերը կարելի է հեռացնել օրգանիզմից բուսական միջոցներով։ Առաջարկում ենք դրանցից մի քանիսը.
Երիկամների քարերը հեռացնելու համար 2-3 մասրենու արմատ 3 լ ջրում դանդաղ կրակի վրա եռացնել 5-6 ժամ և խմել օրվա մեջ։
Ծովաբողկը քերել, 4 ճ/գդ լցնել բաժակի մեջ, վրան կաթ ավելացնել, տաքացնել մինչև եռալը, պահել 5 րոպե և խմել։
Երիկամները մաքրելու համար վերցնել 3 հատ ելակ, հարել բլենդերով, ավելացնել ոչ յուղոտ թթվասեր, 1 ձվի դեղնուց, խառնել, դնել ելակ վրա, 2-3 րոպեով դնել ջեռոց և ուտել։
Արևածաղկի 1 բաժակ արմատներին ավելացնել 3 լ ջուր, 5 րոպե եռացնել, խմել օրական 1 լիտր։ 3–րդ օրը եռացնել նույն արմատները 10 րոպե, քամել, խմել նորից օրական 1 լ։ 3 օր հետո եռացնել 15-20 րոպե և խմել ևս 3 օր։ Կրկնել 20 օր։
Երիկամների քարերը մաքրելու համար 3 ճ/գ մասուրի արմատները եռացնել 6 լ ջրում և խմել օրական 1 լիտր։
Երիկամները մաքրելու համար կարտոֆիլի կեղեւը հավաքել, լցնել ամանի մեջ, եռացնել և խմել ջրից օրը 50 գր։
1 լիտր նեխուր հյութին ավելացնել 2 լիմոնի հյութ, խառնել, ավելացնել մեղր և ուտել 1թ/գդ առավոտները, սոված փորին։
Երիկամներում քարեր ունենալու դեպքում օգտակար է առավոտյան խմել վարունգի, գազարի կամ բազուկի հյութ։
10 գր վարունգի չորացրած սերմերը թրմել 100 գր ջրում, խմել հաջորդ օրը քիչ-քիչ։
Մասուրի աղացած սերմերը՝ 1 ճ/գ լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ, եռացնել, թողնել սառի, քամել և խմել օրական 1/4 բաժակ՝ երիկամները մաքրելու համար։
Բազուկը շատ երկար եփել, խմել ստացված օշարակը բավականին երկար ժամանակ քարերը մաշեցնելու համար։
Երիկամները «չեն սիրում» սպիտակուցներ՝ ասենք միս, աղի ձուկ։ Երիկամներին վնասում է նաև վախը։
Երիկամների աշխատանքը կարգավորելու համար հավասար քանակով թթվասեր և գարեջուր խառնել և խմել։
1 լ նեխուրի հյութ, 2 լիմոնի հյութ, խառնել, քամվածքի վրա ավելացնել մեղր և ուտել առավոտները 1 թ/գդ սոված փորին։
1 ճ/գդ ձեթ լցնել բերանը և պահել 15 վրկ հետո թքել։ Այդպիսով մաքրվում է արյունը։