տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Կրծքագեղձի քաղցկեղի 5 ախտանիշ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Կրծքագեղձի քաղցկեղի 5 ախտանիշ

179
0

Mammolog

ԹԻԿՈՒՆՔԻ ՑԱՎ

Դուք ճնշում եք զգում ողնաշարի կամ ազդրերի շրջանում, կամ էլ  թիկունքի վերեկի հատվածում։

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀԱԶ ԿԱՄ ԽՌՊՈՏՈՒԹՅՈՒՆ

Ձայնի խռպոտությունն ու շարունակական հազը կարող են զգուշացնել, որ քաղցկեղը տարածվել է դեպի թոքերը։ Դա տեղի է  ունենում կանանց 60-70%-ի մոտ, որոնք արդեն անբուժելի հիվանդ են եւ գտնվում են հիվանդության 4-րդ փուլում։

ՆՈՐ ԽԱԼԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄ ԿԱՄ ՀԻՆ ԽԱԼԻ ՏԵՍՔԻ ՓՈՓՈԽՈՒՄ

Որքան շատ խալեր ունեք, այնքան մեծ է մաշկի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Սակայն դրանք կարող են գուժել նաեւ կրծքագեղձի քաղցկեղի մասին։ Խալի հետ կապված փոփոխություն նկատելու դեպքում անպայման դիմեք բժշկի։

ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ

Հիվանդության դեպքում հոգնածությունը հաճախ ուղեկցվում է քնի խանգարումնրով, ընկճախտով եւ ցավով։

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԶԱՊԱՐԿՈՒՄ ԿԱՄ ԱՂԻՔՆԵՐՈՒՄ

Քաղցկեղի այս տեսակը կարող է հանգեցնել հորմոնալ փոփոխությունների, որի արդյունքում միզամուղային ուղին չորանում է, ինչի հետեւանքով հաճախ հնարավոր չի լինում վերահսկել միզարձակումը։

Վերը նշված խնդիրները նկատելու դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։