Արտաքին աշխարհի վնասակար ազդեցությունից տառապում են ոչ միայն ծխողները։ Քաղաքի բնակչներն ամեն օր ենթարկվում են աղտոտված օդի «հարվածներին»։ Այդ ամենից թոքերը զերծ պահելու համար պարտադիր է սննդակարգում մտցնել հետեւյալ մթերքները։
Թուրինջ
Այս ցիտրուսային միրգը հարուստ է անտիըքսիդանտներով, որոնք արդյունավետ լավացնում են բջիջների գործունեությունը։ Ծխողները, որոնք հատկապես հակված են քաղցկեղով հիվանդանալուն, պետք է շատ օգտագործեն այդ փոքր-ինչ դառնահամ, բայց անչափ կարեւոր միրգը։
Սխտոր
Սխտորը հզոր միջոց է հարյուրավոր հիվանդությունների դեմ։ Այն այնքան արդյունավետ է ազդում մեր օրգանիզմի վրա, որ առանց բացառության սխտորը պետք է ընդգրկվի յուրաքանչյուրի սննդակարգում։
Կոճապղպեղ (իմբիր)
Այս համեմունքը օժտված է հակաբորբոքային եւ հակավիրուսային հատկություններով, լայնացնում է անոթները, նպաստում է խորխի դուրսբերմանը եւ բրոնխիալ ուղիների ռեգեներացմանը։
Գազար
Գազարը հարուստ է А, С, Е, К, ինչպես նաեւ В խմբի վիտամիններով։Որպեսզի չեզոքացնել նիկոտն»ինի ազդեցությունը, որը ըրգանիզմից հանում է բոլոր տեսակի վիտամինները, խորհուրդ է տրվում գազարն ուտել հում վիճակում, թեկուզ սղցանների տեսքով, իսկ նախընտրելին՝ գազարի հյութն է։
Եթե դուք ձեր մեջ ուժ եք գտել եւ թողել ծխելը, ապա այս մթերքների օգնությամբ մաքրեք թոքերը։