Ճաղատության պատճառները կարող են շատ տարբեր լինել` ժառանգական նախատրամադրվածությունից մինչև տարբեր կործանարար սովորույթների նկատմամբ հակումը: Մազերի թափվելն մարդու օրգանիզմի համար անսովոր պրոցես չէ` մինչև ախտաբանություն դառնալը:
Մազերը թափվելու առաջին նշանների դեպքում պետք է դիմել մասնագետի` պատճառը պարզելու համար: Մազերի թափվելը կանխելու համար հարկ է հետևել մազերի խնամքի մի քանի խորհուրդների: Մեծ նշանակություն ունի գլուխը ճիշտ լվանալը: Անհրաժեշտ է ընտրել ճիշտ շամպուն, ինչպես նաև, հնարավորության դեպքում, գլուխը լվանալ եռացրած ջրով: Ամռան ամիսներին չպետք է անտեսել գլխարկը, քանի որ արևի ուղիղ ճառագայթներն այրում են մազերը և գլխի մաշկը: Հետագայում դա կարող է հանգեցնել մազերի դյուրաբեկության և գլխի քորի առաջացման: Գլխարկի մասին չպետք է մոռանալ նաև ձմռանը: Վիճակագրական տվյալները հաստատում են, որ տղամարդկանց մոտ մազերը թափվելու պատճառ կարող է լինել նաև շագանակագեղձի բորբոքումը:
Տղամարդկանց ճաղատության դեպքում ժողովրդական միջոցները կարելի է օգտագործել ոչ միայն արդեն սկսված հիվանդության, այլև դրա կանխարգելման նպատակով: Հարկ է հիշել, որ դրանք բուժման հիմնական միջոց չեն, այլ կիրառվում են հիմնական բուժական միջոցի հետ` որպես լրացում:
Գլխի մերսում
Գլուխը լվանալիս խորհուրդ է տրվում մի փոքր մերսում կատարել, որը մազերի աճի արագությունն ավելացնելու հիանալի միջոց է, քանի որ հարստացնում է մազակոճղեզը սննդարար նյութերով: Մերսումն արվում է 2 րոպեի ընթացքում, ընդ որում, գլուխը պետք է լինի սառը ջրի շիթի տակ:
Եղինջի լոսյոն
Այս հիանալի միջոցը պատրաստելու համար պետք է պահեստավորել եղինջի թարմ տերևներ, ինչպես նաև խնձորի քացախ: Պատրաստման եղանակը չափազանց հեշտ է: Մանր կտրատած տերևներից պետք է ստացվի մոտ 5 ճաշի գդալ եղինջի խյուս, որին պետք է ավելացնել 250 մլ ջուր: Ապա ավելացնել 2 ճաշի գդալ խնձորի քացախ: Խառնուրդը եռալ սկսելու պահից մեղմ կրակի վրա եռացնել ևս կես ժամ: Թրմելու համար փակել կափարիչով մինչև լրիվ սառելը: Ստացված եփուկը քամել և գիշերը ներմերսել գլխի մաշկի մեջ: Այս գործողությունը կարելի է կրկնել շաբաթը 2-3 անգամ` 2 ամսվա ընթացքում:
Ժողովրդական արդյունավետ միջոցներից է նաև սովորական գլուխ սոխը, ավելի ճիշտ` դրա խյուսը, որն օգտագործում են գլխի մաշկի մեջ ներմերսելու համար: Այս մեթոդի միակ թերությունը սուր հոտն է, որը երկար մնում է մազերի վրա, նույնիսկ մի քանի անգամ լվանալուց հետո: Միջին մեծության գլուխ սոխը քերիչով անցկացրեք, ավելացրեք 2 ճաշի գդալ մեղր: Խնամքով խառնեք և ներմերսեք գլխի մաշկի մեջ` 1 ժամ թողնելով: Ապա գլուխը շամպունով լվացեք:
Մազերը թափվելու դեմ օգնում է վաղենակը (календула): Լուծույթը պատրաստելու համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ վաղենակի չորացրած ծաղիկներ և 1 բաժակ օղի, որը պետք է լցնել ծաղիկների վրա և թողնել 1 շաբաթ թրմելու համար: Պատրաստված թուրմը քամեք և 1:2 հարաբերակցությամբ ջրով լուծեք: Եթե հնարավորություն չունեք թուրմն ինքնուրույն պատրաստելու, ապա այն միշտ կարելի է ձեռք բերել դեղատանը, դեղատնային միջոցը պետք է ջրով լուծել 1:3 հարաբերակցությամբ: Բուժգործողության համար անձեռոցիկը թրջեք և դրեք ճաղատության ենթակա տեղի մոտ: Պահեք 1 ժամից ոչ ավելի, կատարեք 1 անգամ 2 օր:
Վաղնջական ժամանակներից մարդիկ բուժվել են տարբեր յուղերով: Դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ են 2 ճաշի գդալ գերչակի կամ երիժնակի յուղ (репейное масло), խառնեք 1 ճաշի գդալ մանանեխի փոշու հետ: Խառնուրդը թողեք 30 րոպե, օգտագործելուց առաջ մի փոքր տաքացրեք և ոչ շատ ուժեղ ներմերսեք գլխի մաշկի մեջ: Թողեք 20 րոպե, կատարեք շաբաթը 2 անգամ:
Այս բաղադրության չափաքանակը մոտավոր է, դրանք հնարավոր է շտկել օգտագործման ընթացքում` կախված մաշկի վրա անհատական ազդեցությունից: Հիշեք, որ դիմակը քսելիս պետք է մի փոքր այրոց զգաք, այլապես մանանեխի չափաքանակը պետք է նվազեցնել: Դիմակը լվանալ երկու անգամ շամպուն օգտագործելով: