տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Ինչպես 5 րոպեում իջեցնել արյան բարձր ճնշումը

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Ինչպես 5 րոպեում իջեցնել արյան բարձր ճնշումը

837
0

Արյան բարձր ճնշումը շատ շատերին է անհանգստացնում։ Դրա պատճառները բազմաթիվ են՝ անքնությունը, ծխելը, սթրեսը, աղի կերակուրը, մարմնի ավելորդ քաշը, ինչպես նաեւ այն կարող է լինել որեւէ հիվանդության հետեւանք։

Արյան ճնշումն իջեցնելու համար կա ինչպես դեղորայքային բուժում։ Սակայն խնդրի լուծման այս մեթոդն առաջարկում է չինական բժշկությունը. դեմքի վրա պետք է գտնել համապատասխան գիծը եւ մերսել այն։

ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼ ՄԵՐՍՈՒՄԸ

2

Կետեր 1 եւ 2
Մերսման գիծը սկսվում է ականջի բլթակից քիչ ներքեւ եւ իջնում է վզի վրայով, ինչպես ցուցադրված է նկարում։ Պետք չէ սեղմել այն, ուղղակի մատների ծայրով թեթեւակի անցեք դրա վրայով՝ վերեւից ներքեւ։ Կրկնել այս գործողությունը 10 անգամ՝ գլխի երկու կողմում։

Կետ 3
Մյուս գծի սկիզբը գտնվում է ականջի բլթակի բարձրության վրա՝ դրանից մոտ 1սմ հեռավորության վրա եւ «շարժվում է» դեպի քիթը։ Դարձյալ մատների թմբիկներով դեմքի երկու կողմում էլ թեթեւակի մերսում եք այդ գծերը։
Մերսումների ժամանակ պետք է լավ թուլացնեք ձեզ եւ մտածեք միայն դրական արդյունքի մասին։ Այս վարժությունը 5 րոպեում կարգավորում է արյան շրջանառությունը։