տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Հյութերի օգտակար հատկությունները

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Հյութերի օգտակար հատկությունները

134
0

141-588x367

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ բանջարեղենի ու մրգային հյութերն օժտված են օգտակար հատկություններով: Ու չնայած դրան, գոյություն ունեն որոշակի սահմանափակումներ` մարդկանց որոշակի խմբերի համար: Օրինակ`

Տոմատի հյութը հրաշալի օգնում է այտուցների, աթերոսկլերոզի ու մրսածության հետևանքով առաջացող հիվանդությունների դեպքում: Այս հյութն ամրացնում է մազանոթներն ու  մեղմում ախորժակը, ինչն իր հերթին նպաստում է քաշ գցելուն: Տոմատի հյութը K և C վիտամիններ է  պարունակում, ինչը հատկապես օգտակար է հղի կանանց: Այս հյութի գլխավոր արժեքը լիկոպենի պարունակությունն է, որն արդյունավետ միջոց է  քաղցկեղային հիվանդությունների դեմ: Ավելին, տոմատի  պիգմենտն անգամ ջերմային մշակման դեպքում է  պահպանվում: Տոմատի հյութ կարող են օգտագործել նաև լեղաքարային հիվանդություն ունեցողները, սակայն ոչ մեծ քանակությամբ ու միայն` բժշկի թույլտվությամբ:

Վարունգի հյութն ամրացնում է սիրտանոթային համակարգը, կարգավորում ճնշումն ու ակտիվացնում հիշողությունը: Իսկ եթե վարունգի հյութին ավելացվի նաև գազարի հյութ, ապա այս խառնուրդը հրաշալի միջոց է  ռևմատիկ հիվանդությունների  դեմ ու նաև հանգստացնող ազդեցություն ունի: Այն մարդիկ, ովքեր երիկամաքարային ու  լեղապարկի հիվանդություն ունեն, ապա այս հյութը նրանց հակացուցված է: Ու պետք է հիշել, որ մեկ օրում կարելի է խմել  վարունգի 100 գրամ  հյութ, ոչ ավելի:

Կաղամբի հյութ. պարունակում է  C վիտամին, յոդ ու ֆիտոնցիդներ: Նման օգտակար տարրերն օգնում են մրսածության, բրոնխիտի ու անգինայի ժամանակ: Կաղամբի հյութն օգտագործվում է նաև նիհարելու նպատակով: Դրան  նպաստում է տարտրոնաթթուն, որը  թույլ չի տալիս, որ ածխաջրերը  վերածվեն ճարպերի: Կաղամբահյութի մեջ ամինաթթուներ, ֆոլիաթթու, բազում միկրոտարրեր և U վիտամին է պարունակվում: Այն կարելի է օգտագործել որպես խոցային  ու աղիքային տրակտի հիվանդությունների, տուբերկուլյոզի, անքնության ու քաղցկեղի, փայծաղի մաքրման, խոլեստերինի նվազեցման ու փորկապության կանխարգելման  միջոց: Ցանկության դեպքում, կաղամբի հյութին կարելի է ավելացնել մեղր կամ էլ կիտրոնի հյութ:Աղ պետք չէ ավելացնել` կկորցնի բոլոր օգտակար հատկությունները: Պետք է հիշել, որ այն հակացուցված է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն ուեցողներին:

Սննդարար նյութերի պահպանման նպատակով՝  ցանկալի է հյութն օգտագործել թարմ քամված վիճակում: