Պատճառները՝
1. Վնասվածք,
2. Սխալ կեցվածք,
3. Երկար ժամանակ նույն դիրքում մնալը,
4. Ստրես,
5. Գերլարում,
6. Ֆիզիկական վարժությունների ժամանակ վիզը ծանրաբեռնելը
7. Ծանրություն բարձրացնելը
Պարանոցի շրջանում ցավը կարող է առաջանալ նաեւ մենինգիտի կամ միջողային ճողվածքի ժամանակ, այդ պատճառով ցավի դեպքում պետք է անպայման դիմել բժշկի։
Գոյություն ունեն մի քանի մեթոդներ պարանոցային ցավը թեթեւացնելու համար։
ՄԵՐՍՈՒՄ
Դա ամենատարածված միջոցն է։ Նախապես տաքացված մի քանի կաթիլ եթերային կամ ձիթապտղի յուղով զգուշությամբ, շրջանաձեւ շարժումներով մերսել վիզը, բայց, ավելի լավ է, դա անի մասնագետը
ՏԱՔ ՄԻՋՈՑՆԵՐ
Պարանոցին դրեք տաք թրջոցներ, կամ ուղղակի ցնցուղի տաք շիթը պահեք վզի վրա։
Կարող եք օգտագործել նաեւ ջեռակ, կամ նախապես տաքացված սրբիչ։
ՍԱՌԸ ՄԻՋՈՑՆԵՐ
Պարանոցի ցավի համար ոչ պակաս արդյունավետ են նաեւ սառը միջոցները։
Եթե դուք ցրտադիմացկուն եք, ընդունեք սառը ցնցուղ՝ այն պահելով նաեւ վզի վրա։ Կարելի է նաեւ սառույցի մի քանի խորանարդ փաթաթել սրբիչով եւ դնել վզին։
ԱՆԳԼԻԱԿԱՆ ԱՂ
Տաք ջրում լուծված անգլիական աղով լոգանքը եւս կձերբազատի ձեզ վզի շրջանում եղած ցավից։ Պետք է պառկել ջրի մեջ այնպես, որ այն ծածկի նաեւ վզի հատվածը։
ԽՆՁՈՐԻ ՔԱՑԱԽ
Թրջեք լաթը խնձորի քացախով եւ դրեք ուղղակի պարանոցի վրա։
ԲՈՂԿ
Բողկը շերտերով կտրատել եւ դնել ցավող մասի վրա, թողնել մի քանի րոպե, ապա լվանալ տաք ջրով։
Իհարկե, այս բոլոր միջոցներն ավելի արդյունավետ կլինեն, եթե ուղեկցվեն պարանոցի համար հատուկ նախատեսված ֆիզիկական վարժություններով։