տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Բուժում ենք աչքերը եւ լավացնում տեսողությունը

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Բուժում ենք աչքերը եւ լավացնում տեսողությունը

135
0

samostoyatelnoe-izgotovlenie-nastoya

Առաջարկվող բաղադրատոմսը շատ արդյունավետ է աչքերի հետ կապված խնդիրները վերացնելու համար։ Այն բուժում է կատարակտան, գլաուկոման, արցունքահոսությունը, ինչպես նաեւ լավացնում է տեսողությունը։ Օգտագործվող խոտաբույսերը կարելի է ձեք բերել դեղատներից։

Թուրմը պետք է խմել շուրջ 1  տարի՝ մինչեւ վերջնական առողջացում։ Նկատենք, որ այն միաժամանակ հիանալիորեն մաքրում է անոթները։

Եվ այսպես.

Ապակյա տարայի մեջ լցնում ենք մի բուռ չորացրած կալենդուլա եւ նույնքան խնկեղեգի արմատ։ Ավելացնում ենք վրան 0.5լ օղի, ապա 2 շաբաթ թողնում մութ տեղում՝ թրմվելու համար՝ ընթացքում պարբերաբար թափահարելով։ Օգտագործելուց առաջ թուրմը քամելը պարտադիր չէ։

Օգտագործման եղանակը.

Թուրմը պետք է խմել օրական երեք անգամ՝ 1 թեյի գդալ, ուտելուց կես ժամ առաջ։

Բուժման ամողջ կուրսի համար անհրաժեշտ է 4 (0.5լ) շիշ թուրմ։ Այն կարելի է պատրաստել միանգամից միաժամանակ.  Որքան շատ թրմվի, այնքան այն ավելի խիտ եւ առողջարար կլինի։

Մեկ շիշ լուծույթը ըգտագործվում է 2 ամսվա ընթացքում։ Դրանից հետո պետք է ուղիղ մեկ ամիս դադար տալ, եւ այդպես շարունակ, մինչեւ սպառվեն բոլոր 4 շշերը։

Քանի որ յուրաքանչյուրի օրգանիզմն անհատական է, դեղամիջոցն օգտագործելուց առաջ անպայման պետք է խորհրդակցել բժշկի հետ։

Առողջ եղեք։