Եթե Ձեր աշխատավարձը 2 և ավելի տարի անընդմեջ ստանում եք ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի պլաստիկ քարտերով, կարող եք ձեռք բերել Անշարժ գույքի գրավով վարկ կամ վարկային գիծ` վարկառուի եկամուտները հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում` արտոնյալ տոկոսադրույքով`
- Գործող տոկոսադրույքից 1% ցածր, եթե հայտատուն նվազագույնը 2 տարի անընդմեջ աշխատավարձ է ստանում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կողմից տրամադրված պլաստիկ քարտերով
- Գործող տոկոսադրույքից 2% ցածր, եթե հայտատուն նվազագույնը 3 տարի անընդմեջ աշխատավարձ է ստանում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կողմից տրամադրված պլաստիկ քարտերով
- Գործող տոկոսադրույքից 3% ցածր, եթե հայտատուն նվազագույնը 4 տարի անընդմեջ աշխատավարձ է ստանում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կողմից տրամադրված պլաստիկ քարտերով:
Եկամուտները հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում` վարկը տրամադրվում է գրավի գնահատված լիկվիդացիոն արժեքի առաավելագույնը 60%-ի չափով: