Ինչպես արդեն հայտնել էինք, ժամեր առաջ Արարատի մարզի Ռանչպար գյուղում պայթյունի ձայն է լսվել: Պայթյունի ձայն լսվել էր նաեւ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում: Լուրեր էին շրջանառվում նաեւ այն մասին, որ պայթյունից տուժել է Ջրառատ գյուղի բնակիչ Արթուրը, որն այդ պահին դաշտում աշխատելիս է եղել:
«Արթուրի հետ ամեն ինչ նորմալ է, նա զբաղված է իր աշխատանքով»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի գյուղապետ Սամվել Գալստյանը:
Գյուղի գյուղապետն էլ հայտնել էր՝ Արթուրը, որը Ջրառատի բնակիչ է, տանից դուրս էր եկել եւ հայնտի չէր, թե որտեղ է:
Այս պահին գյուղում ամեն ինչ խաղաղ է, բնակիչներից էլ տուժածներ չկան, տեղեկացրեց գյուղապետը: