Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Երեւանի Էրեբունի թանգարանի մոտից մի խումբ քաղաքացիներ երթով շարժվեցին դեպի «Նուբարաշեն» ՔԿՀ` սնունդ տանելու «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին:
Լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը նշեց. «Սա մեր խղճի պարտքն է: Արթուրը` լուռ, իր խղճի պարտքը կատարեց, իր կյանքը վտանգելով` հաց տարավ հասցրեց: Արթուրը հանցագործ չէ, խղճի բանտարկյալ է»:
Նա հիշեցրեց, որ այն ժամանակ իրենք դիմել էին տարբեր կառույցների, այդ թվում` Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը`«Սասնա ծռերին» սնունդ հասցնելու հարցով, սակայն հաջողության չէին հասել:
Մանրամասները՝ տեսանյութում: