ՀՀ գլխավոր դատախազ ընտրվեց Արթուր Դավթյանը: Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հրապարակեց քվեարկության արդյունքները, ըստ որոնց` քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, կողմ է քվեարկել 97, դեմ` 3 պատգամավոր, 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Ավելի վաղ, հիշեցնենք` խորհրդարանական խմբակցություններից իշխող Հանրապետականը եւ իր գործընկեր ՀՅԴ-ն հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու դատախազի թեկնածուին, ԲՀԿ խմբակցությունը, կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի խոսքով` չէր մասնակցելու քվեարկությանը: Դատախազի ընտրությանը չի մասնակցել նաեւ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ական պատգամավորներն ազատ էին որոշում կայացելու հարցում: