տուն Լուրեր Արթուր Դավթյանը՝ բազմամարտի Հայաստանի չեմպիոն

Արթուր Դավթյանը՝ բազմամարտի Հայաստանի չեմպիոն

82
0

637

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբեր Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկեց մարմնամարության Հայաստանի առաջնությունը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Մրցումային առաջին օրը տղամարդիկ մրցում էին բազմամարտի չեմպիոնի տիտղոսի համար: Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունք գրանցեց Արթուր Դավթյանը, ով հավաքեց 87,3 միավոր: Երկրորդ տեղում 80,85 միավորով Արմեն Պետրոսյանն է, իսկ եռյակի վերջում Վիգեն Խաչատրյանն է (80,5 միավոր):

Տղամարդկանց Հայաստանի առաջնությանը մասնակցում են 32 մարմնամարզիկ, իսկ աղջիկներինը՝ 20:

Մրցումային երկրորդ օրը Օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցը պայքարի մեջ կմտնեն արդեն աղջիկները: Իսկ առանձին գործիքների վրա Հայաստանի չեմպիոնները կորոշվեն մարտի 10-ին կայանալիք եզրափակչում: