տուն Լուրեր Արթուր Բաղդասարյանը հրաժարական է տվել

Արթուր Բաղդասարյանը հրաժարական է տվել

99
0

11

Սեպտեմբերի 21-ին կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ, որում ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ղեկավարման ընթացքում կատարված աշխատանքները ներկայացնելուց հետո հրաժարական է տվել:

Նա իր այդ որոշումը պատճառաբանել է ծանրաբեռնված լինելով, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Քվեարկությամբ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը:

Նա ֆեդերացիայում Արթուր Բաղդասարյանի տեղակալն էր և ղեկավարում էր Երևանի վոլեյբոլի ֆեդերացիան: