Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանն այսօր՝ օգոստոսի 23-ին վերադարձան Հայաստան:
«Զվարթնոց» օդանավակայանում հայկական պատվիրակությանը՝ մարզիկներին, մարզիչներին դիմավորել են ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և պաշտոնատար այլ անձինք:
Armsport.am-ը տեսանյութ և լուսանկարներ է պատրաստել օդանավակայանից: