տուն Լուրեր Արթուր Ալեքսանյանը Եվրոպական խաղերի քառորդ եզրափակչում է

Արթուր Ալեքսանյանը Եվրոպական խաղերի քառորդ եզրափակչում է

145
0

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում:

Մինսկում ընթացող երկրորդ խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը մեկնարկում ուժերը չափեց Վրաստանի ներկայացուցիչ Ռևազ Նադարեիշվիլիի հետ և հաղթեց 2:1 հաշվով: Հայ ըմբիշ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Հայաստանի հավաքականը դեռևս 5 մեդալ է նվաճել: