ԿԸՀ-ն հրապարակել է հոկտեմբերի 2-ին հանրապետության մի քանի մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։
Արթիկում քաղաքապետի պաշտոնի համար մրցապայքարն ընթանում էր երկու թեկնածուների միջև՝ Մուշեղ Պետոյանի և Մխիթար Վարագյանի։
ՀՀԿ թեկնածու Մուշեղ Պետոյանը նախնական տվյալներով հավաքել է 3146 ձայն, իսկ ինքնաառաջադրված Մխիթար Վարագյանը՝ 3105 ձայն:
Ընտրողների ընդհանուր թիվը 15.343 է, քվեարկությանը մասնակցել է 8 493 մարդ։