Կառավարությունն այսօր սահմանեց Հայաստանից դուրս` զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները: Կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:
Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողներին օտարերկրյա պետություններում բուժման (հետազոտության) ուղարկելու հետ կապված հարաբերությունները:
Վնասվածք, խեղում կամ դրանց հետևանքով ծագած հիվանդություն համարվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի S36 կամ T05 կամ T06.0 կամ T06.1 ծածկագրերով սահմանված վնասվածքները (հիվանդությունները):
Բուժման (հետազոտության) գումարը զինծառայողի համար ներառում է` օտարերկրյա պետության բժշկական կազմակերպության կողմից վիրահատական միջամտությամբ կամ այլ եղանակով հիվանդանոցային պայմաններում բուժման (հետազոտության), ներառյալ` հետվերականգնողական բուժման (եթե հետվերականգնողական բուժումը հնարավոր չէ անցկացնել ՀայաստանիՀանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում), ինչպես նաև դեղերի հետ կապված ծախսերը` տվյալ բժշկական կազմակերպության գրավոր տեղեկատվության հիման վրա:
Ճանապարհածախսի գումարը զինծառայողի և ուղեկցող անձի համար ներառում է` օտարերկրյա պետություն մեկնելու և վերադառնալու համար տրանսպորտային միջոցի տոմսի արժեքը: Կեցության գումարը զինծառայողի համար ներառում է` հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը` համաձայն տվյալ բժշկական կազմակերպությանունից ստացված՝ գրավոր տեղեկատվության հիման վրա:
Սույն կարգին համապատասխան Հայաստանիից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի ֆինսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված կառարավարության պահուստային ֆոնդից: