տուն Լուրեր Արտեմ Ասատրյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրենին

Արտեմ Ասատրյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրենին

72
0

Artem-Asatryan1ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն օգոստոսի  16-ին ընդունել է ԱՄՆ նորանշանակ  փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին և ԱՄՆ ՄԶԳ  հայաստանյան առաքելության նորանշանակ  տնօրեն Դեբորա Գրիզերին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով  հյուրերին՝  նախարարը շնորհավորել է պարոն Մանսուրին և տիկին Գրիզերին նշանակման կապակցությամբ, բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության և ԱՄՆ Միջազգային Զանգացման Գործակալության հետ ավելի քան  20-ամյա  համագործակցությունը և հետագա համատեղ արդյունավետ աշխատանքի հույս հայտնել:

Այնուհետև, նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում  իրականացվող  բարեփոխումները, կենսաթոշակային գործող և ներդրված կուտակային համակարգերը, դրանց բարելավման և զարգացման ընթացքը,  անդրադարձել է  համալիր սոցիալական ծառայությունների  կենտրոններին, մասնավորապես՝  սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրմանն ու գնահատված կարիքի հիման վրա  համապատասխան  սոցիալական ծառայությունների տրամադրմանը:

Նախարար Արտեմ Ասատրյանը  խոսել է նաև երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներից, հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացից և  ընդգծել երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման կարևորությունը: