ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանին խորհրդարանում կփոխարինի կուսակցության համամասնական ցուցակում հաջորդող անկուսակցական Կարեն Շախմուրադյանը, այսօր Ազգային ժողովում լրագողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Վերջինս հանդիսանում է «Կարկոմավտո» ընկերության գլխավոր սեփականատերը:
Հիշեցնենք` երեկ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով Դաշնակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար: