Ազգային ժողովում այսօր քննարկվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ներկայացնելով նախագիծն` ասաց, որ հարցը վերաբերում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքից հանել այն դրույթները, որոնք գործնականում հարց չէին կարգավորում, փոխարենը` սահմանափակում էին կազմակերպություններում ֆինանսական ներդրումների իրականացումը բոլոր այն դեպքերում, երբ կազմակերպությունները փաստացի ունեին վնասներ և չէին կարողանում իրենց ֆինանսական իրավիճակը կայունացնելու նպատակով ներգրավել համապատասխան ներդրումներ:
Միրումյանը տեղեկացրեց, որ ընդունվել է պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկն այն մասին, որ բաժնետոմսերի անվանական արժեքի առաջացման սահմանափակումը հանելու դեպքում հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ փոքր սեփականատերերի շահերը թուլանան և նրանք դուրս մղվեն տվյալ կազմակերպությունից: