տուն Լուրեր Արծվիկ Մինասյանը` «Հրազդան-ցեմենտի» բաժնետոմսերը ՎՏԲ-ին հանձնելու մասին

Արծվիկ Մինասյանը` «Հրազդան-ցեմենտի» բաժնետոմսերը ՎՏԲ-ին հանձնելու մասին

117
0

 

Arcvik-Minasyan

2016թ. փետրվարի 1-ի դրությամբ «Հրազդան-ցեմենտ» ընկերության պարտքը կազմել է 933.3 մլն դրամ: «Հրազդան-ցեմենտ» ընկերությունը ազատվեց  2016 թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510 մլն 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով: Իսկ «Հրազդան-ցեմենտի» գույքը վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված էր «ՎՏԲ-Հայաստան» բանկում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հավաստմամբ՝ գործարանի բաժնետոմսերը և սեփականության իրավունքն անցել են ՎՏԲ-ին:

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, բանկի բաժնետոմսերի «փայատերերից» են նաեւ ադրբեջանցիները: Araratnews.am-ի հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ «Հրազդան-ցեմենտի» բաժնետոմսերը դեռեւս երկու տարի առաջ են հանդիսացել ՎՏԲ-ի սեփականություն: «Մենք ընդամենն այս օրինագծով ասել ենք հետեւյալը, որ  բյուջեի նկատմամբ ունեցած 933 միլիոն դրամ ընդհանուր պարտավորությունից մենք ազատում ենք ձեզ այն տույժերից եւ տուգանքներից, որոնք առաջացել են հարկային գումարները չվճարելու պատճառով»,- ասաց Արծվիկ Մինասյանը:  Մեր դիտարկմանը, թե բաժնետոմսերի սեփականատերերի մեջ կա նաեւ ադրբեջանցի, Մինասյանը նշեց թե խոսքը վերաբերում է ՎՏԲ- Հայաստան բանկին, իսկ թե ովքեր են, առհասարակ, ՎՏԲ-ի բաժնետոմսերի սեփականատերերը՝ ինքը տեղյակ չէ: «Դա կառավարության խնդիրը չէ, որ ուսումնասիրի թե ընկերության բաժնետերն ով է»,- ասաց Մինասյանը: Նախարարի խոսքով՝ այդ ինֆորմացիան միշտ էլ  շրջանառվել է: «ՎՏԲ բանկը, որպես սեփականություն կարող է ունենալ տարբեր բաժնետերեր»,- ասաց նախարարը: Դիտարկմանը, թե՝ անգամ  ադրբեջանցի՞, Արծվիկ Մինասյանը նշեց. «Ես չգիտեմ ինչ ազգի,  տեղյակ չեմ: Բայց այդ նույն տրամաբանությամբ՝ Հայաստանի բոլոր ընկերությունների միջեւ երրորդ կարգի կապվածության միջեւ պիտի ուսումնասիրվի, բա ուր մնաց շուկայական տնտեսությունը: Այլ բան է, որ ստրատեգիական նշանակություն ունեցող ոլորտում գալիս են ներդրողներ, որոնք  մեր թշնամի պետության քաղաքացիներ են, դա այլ հարց է, բայց սա այդ դեպքը չէ», — ասաց Արծվիկ Մինասյանը: