տուն Լուրեր Արծվիկ Մինասյանը դեմ քվեարկեց

Արծվիկ Մինասյանը դեմ քվեարկեց

97
0

artsvik

ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվությունն Ազգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:

Քվեարկությունից առաջ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը մանրամասն քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում, ուստի ժամանակն էˋ հանձնաժողովներն ամփոփեն արդյունքները և հաստատեն կատարողականը: Գագիկ Մինասյանը դրական է  գնահատեց պետական բյուջեի քննարկումների ընթացքը:

Նշենք, որ 2014թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության հաստատմանը կողմ քվեարկեց 4, իսկ դեմ՝ 1 պատգամավոր: Տեղեկացնենք, որ դեմ է քվեարկել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Վերջինս պարզաբանեցˋ դեմ է քվեարկելու, քանի որ 2014թ. պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները չեն ապահովվել: