տուն Լուրեր Արծրուն Հովհաննիսյանը՝ ռազմական ինստիտուտում տեղի ունեցածի մասին

Արծրուն Հովհաննիսյանը՝ ռազմական ինստիտուտում տեղի ունեցածի մասին

94
0

Artsrun-Hovhannisyan

Ռազմական ինստիտուտում տեղի ունեցած վերջին սպանությունից հետո  ԶՈւ -ում դժվար է նման դեպքի մասին խոսել, բայց խոսել պետք է և պետք է խոսել սթափ գնահատականներով ու էմոցիոնալ չլինել: Անդրադառնալով հունվարի 29-ին Ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դուք կարող եք որպես ՀՀ քաղաքացի պահանջել ողբալ, սգալ, իսկ ես բացի ՀՀ քաղաքացի և պաշտոնյա լինելուց՝ ինստիտուտի շրջանավարտ եմ, և դուք չեք կարող պատկերացնել այն ցավը, որ ես և իմ ընկերներն ենք զգում: Եկեք նաև չմոռանանք, որ այն հերոսությունները, որ դուք սահմանի վրա եք տեսնում, կատարում են հենց այդ ինստիտուտի շրջանավարտները, ուստի, բոլոր թերություններով հանդերձ, ահռելի ձեռքբերումներ ունենք այս ոլորտում: Ինչ վերաբերում է  սպանության գործի մասին մանրամասները թաքցնելուն, պետք է ասեմ, որ ոչ ոք չի փորձում թաքցնել և չի էլ փորձել թաքցնել, որ Գնել Պողոսյանը տեղակալներից մեկի որդին է, պարզապես մենք չենք կարող նախաքննության ժամանակ շատ տեղեկություններ տրամադրել և չենք կարող հայտարարել, թե հաջորդ պաշտոնյան, ում գործից կազատենք, ով կլինի»,-ասաց ՊՆ մամուլի խոսնակը:

Անդրադառնալով ոլորտում տիրող ընդհանուր վիճակին՝ բանախոսը նշեց, որ,  անցած տարվա դրությամբ, ոչ կանոնադրական հարաբերությունների ընթացքում մահվան ելքով ավարտված դեպքերի 60 տոկոս նվազում է գրանցվել:  Սա մեծ ձեռքբերում  որակելով՝ Ա. Հովհաննսիյանն ընդգծեց, որ ՊՆ-ն սրանով բավարարվել չի պատրաստվում:

«Այս ձեռքբերումները լավն են, բայց ՊՆ նախարարը բազմիցս նշել է,  որ դրանք չեն գոհացնում իրեն, և մեր խնդիրը ազգային բանակի կերպարին հասնելն է, որտեղ որևէ մարդ որևէ մեկի նկատմամբ բռնություններ չի իրականացնի»,-եզրափակեց Ա. Հովհաննսիյանը:

 

Վարդուհի Ստեփանյան