Ադրբեջանում նավթի եւ մանաթի էժանացումից հետո ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով այդ երկրից եւս 6 արտասահմանյան ընկերություններ են հեռանում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հայտնում է report.az լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի հարկերի նախարարությանը:
Ադրբեջանում իրենց գործունեությունը դադարեցնելու մասին Հարկերի նախարարությանն արդեն հայտնել են թուրքական Makisman Asfalt ընկերության բաժանմունքը, ռուսաստանյան` İnterstroyportalplyus, ռուս-ադրբեջանական` Kaspianstroyinvest, հոլանդական Shell Business Development Central Asia B.V., Արաբական միացյալ էմիրությունների Niko İnterneşnl Limited, ղազախստանյան Distrilab ընկերությունները:
«Ազադլըգ» թերթը, հղում կատարելով Ադրբեջանի հարկերի նախարարությանը, ավելի վաղ գրել էր, որ Ադրբեջանում իրենց բաժանմունքների գործունեությունը դադարեցրել են Չինաստանի Geo-Engineering Corporation İnternational եւ Մեծ Բրիտանիայի` որպես իրավական անձ գրանցված İnnovative İnternational Group Ltd հոլդինգի մեջ մտնող Life Division ընկերությունները: «Թուրան» լրատվական գործակալությունն էլ ավելի վաղ հաղորդել էր, որ 2014 թվականից սկսած` Ադրբեջանում տնտեսական ճգնաժամի մեծանալու հետ այդ երկրից մինչ այժմ հեռացել են “Distrilab”, “Buz Alen Hamilton İnc.”, “Grundfos Pompa Sanayi ve Ticaret Ltd.” ընկերությունն երը:
Meydan TV հեռուստաալիքի կայքը հայտնում է, որ օգոստոսի սկզբին Kempinski ընկերությունը չեղարկել է Բաքվի Բադամդարի շրջանում գտնվող հյուրանոցի կառավարման համաձայնությունը:Դրանից առաջ չեղարկվել են Ռուսաստանի “AKTAVİS”, Մեծ Բրիտանիայի “Bİ CEY SERVİSEZ KOMPANİ MİDL İST LİMİTED” եւ Շվեյցարիայի “SCHERİNG-PLOUGH CENTRAL EAST AG” ընկերությունների, “Turkapital Holding” թուրքական հալդինգի, Սինգապուրի “Petro Singapore Trading PTE Ltd.”, Բելգիայի “Puratos” ընկերության, Royal Dutch Shell PLC -ի Ադրբեջանում գտնվում ներկայացուցչությունները:Այս տարվա ընթացքում Ադրբեջանում գործունեությու նները դադարեցրել են Ֆրանսիայի Technip Maritime Overseas LTD” եւ Իտալիայի Maccaferri Azerbaijan” MMC ընկերությունները:
ONGC Videsh Limited ընկերությունը հայտնել է «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» նավթա-գազային նախագծից իր դուրս գալու մասին: «Թուրան»-ը նաեւ հայտնել էր, որ Միջազգային վարկանիշային Moody`s գործակալությունը ավելի է վատացրել Ադրբեջանի տնտեսության գծով կանխատեսումը: Գործակալությունը վերանայել է հունիսյան իր կանխատեսումը` 2017 թվականին իրական ՀՆԱ-ի աճը 1 տոկոսից իջեցնելով 0 տոկոսի:
Mody`s-ը նշել է այն ռիսկերը, որոնք կարող են բերել Ադրբեջանի էկոնոմիկայի աճի տեմպերի իջեցմանը` հաշվի առնելով ֆինանսական հատվածում իրադրության վատացումը, բնակչության գնողունակության վրա մանաթի արժեզրկման ազդեցությունը եւ երկնիշ արժեզրկման աճը: Ադրբեջանի մակրոտնտեսական կանխատեսումների վատացումը կապված է էներգետիկ շուկաների գնահատականի հետ, եւ նավթի գների գծով սպասումների նվազումով:
Բացի այդ, Moody`s-ը նշել է Ադրբեջանի ֆինանսական համակարգի վրա ճնշման աճը, վճարային հաշվեկշռի վիճակը, ինչպես նաեւ ազգային արժույթի նկատմամբ վստահության անկումը եւ բանկային համակարգի դոլարացումը:Կանխատեսվում է, որ ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքը 2014 թվականին եղած 11,2 տոկոսից մինչեւ տարեվերջ կաճի մինչեւ 29,6 տոկոսի:Ադրբեջանի բանկային հատվածը կրախի է ենթարկվել: Անցյալ տարվա ընթացքում ազգային արժույթի` մանաթի 100 տոկոսից ավելի արժեզրկվելու, բնակչության կողմից դոլարով վերցրած վարկերը վերադարձնելու գործում ծագած դժվարություններն ավելի են մեծա ցրել խնդրահարույց վարկերի ծավալը: Միայն այս տարվա ընթացքում Ադրբեջանում չեղարկվել է Texnikabank, Bank of Azerbaijan, NBCBank, Qafqaz İnkisaf Banki, Atrabank, Gancabank,Dekabank, Kredobank, Parabank, Zaminbank եւ United Credit Bank բանկերի գործունեության թույլտվությունները: Փակվել են նաեւ «Դեմիրբանկ»-ի 4 բաժանմունքները: Ադրբեջանում բանկերի փակվելու այդ գործընթացը շարունակվում է, հաղորդել է «Թուրան»-ը: