Ներկայացնում ենք ՀՀ ռեզիդենտ բանկերի կողմից արտարժույթների համար սահմանված փոխարժեքները` մարտի 17-ի դրությամբ:
Մեկ դոլարը գնվում է 484.83 դրամ միջին փոխարժեքով, վաճառվում` 488.95 դրամ փոխարժեքով: Մեկ դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքը 489.50 դրամ է:
Մեկ եվրոն գնվում է՝ 536.77, վաճառվում` 546.72 դրամով: Մեկ եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը 553 դրամ է:
Մեկ ռուբլին գնվում է 6.81 դրամ միջին փոխարժեքով, վաճառվում` 7.10: Մեկ ռուբլու վաճառքի առավելագույն փոխարժեքը 7.25 դրամ է: