Դրոշմապիտակների օրենքը սկսեց գործել նոյեմբերի մեկից, ինչը անսպասելի, անիմաստ, ծախսատար և ծանր բեռ է մասնավոր հատվածի համար:
Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
«Բայց մեր բոլոր հորդորները մնացին անպատասխան, և կարելի է ասել, որ մասնավոր հատվածը պառալիզացված է սպառողների բախշման գործընթացի տեսակետից: Շարունակվում է խառնաշփոթը և ցնցումները»,-ասաց Զաքարյանը:
Թե քանի տոկոսով են թանկացել դեղերը, Զաքարյանը ասաց, որ հստակ չի կարող ասել:
«Բայց ընդհանուր կարող եմ ասել, որ թանկացումը 3 տոկոսից ավելի է: Դրամի արժեզրկման ժամանակ, այս վերջին օրերին ընդհանուր դեղերի թանկացումը հասել էր 20-22 տոկոսի: Մի քանի օր առաջ որոշ դեղատներում միջինը 15-18 տոկոս էր թանկացումը: Արժույթի հետ կիջնեն տոկոսները»,-ասաց Զաքարյանը: