«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ամփոփելով 2014թ-ը, առանձնացրեց երկու գլխավոր խնդիր. մեկը՝ արտաքին քաղաքականությունն էրև, մյուսը՝ ներքին:
«Արտաքին խնդիրները սկսվեցին մարտ ամսից՝ Քեսաբում տեղի ունեցած դեպքերով, որոնք ի վերջո լուծում ստացան, Հայաստանը կարողացավ շարունակել Եվրամիության հետ իր համագործակցությունը: Արտաքին խնդիրներից պետք է ևս մեկը առանձնացնեմ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սերժ Սարգսյանի ելույթը, որտեղ հնչեցին կարևոր շեշտադրումներ այն մասով, որ Հայաստանն է լինելու տերը և´ Ցեղասպանության ճանաչման, և´ ԼՂՀ-ի հետ կապված հարցերը և այլն…»,- վերհիշելով տարվա առանցքային իրադարձությունները՝ ասաց Թևան Պողոսյանն ու ավելացրեց՝ արտաքին քաղաքականության մեջ բացասական խնդիրներից է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը:
Անդրադառնալով ներքին խնդիրներին՝ պատգամավորը նկատեց, որ երեք ընդդիմադիր ուժերի հաջողվեց գտնել աշխատանքի այնպիսի մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր ստացան ԱԺ օրակարգի վրա ազդելու. «Հույս ունեմ, որ հետագայում էլ ընդդիմադիր ուժերի ջանքերով ավելի մեծ ներազդեցություն կունենանք օրակարգի ձևավորման վրա»:
Պատգամավորի խոսքով՝ կարևորագույն ոլորտներից է տնտեսությունը, որտեղ ոչ մի առաջընթաց չգրանցվեց:
Թևան Պողոսյանը հույս հայտնեց, որ ամեն ինչ լավ էլինելու եկող տարում, որի համար, իհարկե, պետք է աշխատել: