Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակչուհի, 34-ամյա Արմինե Աբգարյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, դեպի Երևան ընթանալիս իր վարած Nissan Tiida մակնիշի 5040.16 GՍ համարանիշի ավտոմեքենայով հարվածել է խոշոր եղջերավոր անասունի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ կովը տեղում սատկել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է կովի տիրոջ ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութի աղբյուրը՝ shamshyan.com