տուն Լուրեր Արտակարգ դեպք ՊՆ զորամասում

Արտակարգ դեպք ՊՆ զորամասում

85
0

Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում երեկ՝ դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, որը բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատից։

Այս պահի տեղեկություններով՝ հոսպիտալի բժիշկներին հաջողվել է փրկել զինվորի կյանքը, սակայն նա վերակենդանացման բաժանմունքում է։

Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել։