Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին երեկ՝ ժամը 16։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի՝ աջից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ, 23-ամյա Արթուր Պապոյանը, «աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 23-ամյա Դավիթ Հակոբյանը, «աջ հետույքային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Ռազմիկ Թովմասյանը և «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 22-ամյա Դավիթ Պետրոսյանը։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ դանակահարությունները տեղի են ունեցել Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի 32 շենքի բակի զրուցարանում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։