Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ փոխնախարարների նշանակման հարցը հետաձգվում է՝ կապված խորհրդարանական լիազորությունների ավարտի հետ, սակայն հավելեց, որ երկուսն էլ ակտիվորեն ներգրավված են և փաստացի աշխատում են, նրանց նշանակման հարցը լուծված է. «Խորհրդարանի գործառույթների ավարտից հետո նշանակում կլինի»,- եզրափակեց ՊՆ նախարարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փոխնախարարների պաշտոնները կզբաղեցնեն հանրապետականներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը: