տուն Լուրեր Արտակ Շաբոյանը վերանշանակվել է ՏՄՊՊՀ նախագահ

Արտակ Շաբոյանը վերանշանակվել է ՏՄՊՊՀ նախագահ

165
0

2770

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արտակ Շաբոյանը վերանշանակվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ:

Հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Արտակ Շաբոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ` հինգ տարի ժամկետով»: