Ինչպես նախորդիվ հայտնել էինք, ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» և «Ելք» խմբակցությունների պատգամավորները նախաձեռնել էին ստորագրահավաք, որպեսզի հոկտեմբերի 29-ին անցկացվի ԱԺ արտահերթ նիստ՝ ԸՕ-ի բարեփոխումների փաթեթն ընդունելու համար:
Քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ բավարար թվով ստորագրություններ արդեն հավաքվել են, և արտահերթ նիստ ամեն դեպքում տեղի կունենա:
Զոհրաբյանը հայտնեց, որ ՀՅԴ-ն չի միացել արտահերթ նիստ գումարելու պատգամավորների ստորագրահավաքին:
«Եթե այսօր ստորագրությունները հանձնեն, հնարավոր կլինի երկուշաբթի արտահերթ նիստ հրավիրել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԸՕ-ի բարեփոխումների փաթեթի ընդունումը երեկ ԱԺ նիստում տապալվեց՝ անհրաժեշտ կողմ ձայներ չստանալու պատճառով: