տուն Լուրեր Արտահանողներից և ներմուծողներից պահաջվելու է երկու փաստաթուղթ. Վախթանգ Միրումյան

Արտահանողներից և ներմուծողներից պահաջվելու է երկու փաստաթուղթ. Վախթանգ Միրումյան

116
0

vaxtang

ԱԺ նիստին հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, խոսելով ԵՏՄ արտահանումներից և ներմուծումներից, կարևորեց երկու հիմնական փաստաթղթեր, որոնցից հրաժարվել հնարավոր չէ. «Առաջինը՝ արտահանման հարկային հայտարարագիրն է, իսկ երկրորդը՝ ներմուծող, տնտեսվարող սուբյեկտի կողմից իր երկրում տրված հայտարարությունն է՝ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման վերաբերյալ»:

Զեկուցողի խոսքով՝  այս երկու փաստաթղթերը բավարար են, որ մենք մեր օրենսդրությամբ արտահանող տնտեսավարող սուբյեկների նկատմամբ կիրառենք զրոյական հարկում կամ ակցիզային հարկից ազատում:

Ինչպես նշեց Վախթանգ Միրումյանը, եթե արտահանողները 180 օրվա ընթացքում չներկայացնեն այդ երկու փաստաթղթերից մեկը, ապա դա նշանակում է, որ տնտեսավարող սուբյեկտները պետք է վճարեն 20 տոկոս ավելացաված արժեքի հարկ: