Ռուսաստանն այս տարի արտահանման ծավալների կրճատման պատճառով կկորցնի 170 մլրդ դոլար: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան: Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Ըստ նրա, սակայն, պետք չէ կարծել, թե արտահանման ծավալների մեծացումը թույլ կտա բարելավել տնտեսական վիճակը: Նախարարի խոսքերով՝ թեպետ տնտեսական ցուցանիշներն ավելի լավն են, քան կանխատեսում էին փորձագետները, այդուհանդերձ, պետք չէ առայժմ լավատեսորեն տրամադրվել այս հարցում: