տուն Լուրեր Արտահանման ծավալները 2014-ին նվազել են 8-8,5 %-ով

Արտահանման ծավալները 2014-ին նվազել են 8-8,5 %-ով

131
0

 

Gagik-Makaryan

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, ամփոփելով 2014-ին Հայաստանի տնտեսական տարին, ասաց, որ նոր կառավարությունը բավականին լավ, նոր օրենքներ ընդունեց:

«Հատկապես փոքր բիզնեսը, ընտանեկան բիզնեսը խթանելը, շրջանառության հարկը նվազեցնելը, սահմանամերձ գյուղերին հարկային արտոնություններ տալը, կուտակայինի օրենքը փոխելը: Ես դրանք բոլորը դրական եմ գնահատում: Քաղաքացիական ակտիվությունը մեծացել է, և հավասարակշռություն է փորձում ստեղծել: Դրական փոփոխոությունները պայմանավորված են նաև քաղաքացիական շարժումների ակտիվությամբ»,-ասում է Մակարյանը:

Նա նշում է, որ աղքատության և գործազրկության ցուցանիշները այս տարի չեն նվազել, այլ նույնիսկ ավելացման տենդենց ունեն:

«Արտահանման ծավալները նույնպես նվազել են 8-8,5 տոկոսի սահմանում: Ես իմ հաշվարկներն արել եմ: Միայն ՌԴ արտահանվող ապրանքերի մեջ այս իրավիճակից 10 տոկոս նվազում կա: Խոսքը վերաբերում է ալկոհոլային խմիչքներին եւ պահածոներին»,-ասաց Մակարյանը:

Նա հավելեց, որ 2015-ի համար պետք է Կառավարությունը ուժեղացնի իր տնտեսական թիմը և  արտաքին դիվանագիտության մեջ պետք է ուժեղանա տնտեսական շահը, տնտեսական քաղաքականությունը:

«Կոռուպցիան չի նվազել, ստվերը չի նվազել, այլ հակառակը՝ ավելացման տենդենց ունեն»,-ասաց Մակարյանը: