տուն Լուրեր Արտագաղթը Հայաստանի անվտանգության սպառնալիքներից մեկն է․ ԱԽ քարտուղար

Արտագաղթը Հայաստանի անվտանգության սպառնալիքներից մեկն է․ ԱԽ քարտուղար

83
0

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արտագաղթը համարում է այն սպառնալիքներից մեկը, որը բացասաբար է ազդում Հայաստանի անվտանգության վրա:

«Մենք փորձում ենք հասկանալ` որոնք են այն ճանապարհները, որոնցով կկարողանանք լուծել այս հարցը: Այս հարցի լուծումը բազմաշերտ է, և բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել տարբեր մակարդակներով, թե ինչ կարող ենք անել: Այս առումով քաղաքականություն է մշակվում, որպեսզի կարողանանք այս հարցը կա՛մ լուծել, կա՛մ գոնե մինիմումի հասցնել»,- ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորյանը: