տուն Լուրեր Արսենալը պատրաստ է վաճառել Մխիթարյանին

Արսենալը պատրաստ է վաճառել Մխիթարյանին

98
0

Armsport.am-ը գրում է.

«Արսենալը» թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ պատրաստ է առաջարկներ դիտարկել, որպեսզի մեծացնի ամառվա համար նախատեսված տրանսֆերային բյուջեն և թեթևացնի աշխատավարձերի ծանրաբեռնվածությունը, հայտնում է Mirror-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին առաջիկա ամռանը նոր ֆուտբոլիստների ձեռքբերման համար կարող է հույսեր կապել մոտ 45 մլն ֆունտ մոտ (52,3 մլն եվրո) բյուջեի հետ:

Հայաստանի հավաքականի 30-ամյա հայ ֆուտբոլիստն «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է՝ շաբաթական 180 հազար ֆունտ աշխատավարձով:

Մխիթարյանն «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականի հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից»: Ընթացիկ մրցաշրջանում նա Անգլիայի առաջնության 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: